ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուբեն Մելիքյան. Տեռորը և բռնաճնշումը խոսում են միայն հող հանձնող դավաճանի՝ երկար կառավարելու ցանկության մասին

Ռուբեն Մելիքյան. Տեռորը և բռնաճնշումը խոսում են միայն հող հանձնող դավաճանի՝ երկար կառավարելու ցանկության մասին
12.11.2020 | 13:55

Երեկվա ձերբակալումները նշանակում են, որ հող հանձնող դավաճանը, որ անպատկերացնելի մաշստաբների ազգային աղետի հասցրեց մեր պետությունը, իր իշխանությունը երկար պահելու համար պատրաստ է ամեն ինչի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` խոսելով երեկ հանրահավաքի ժամանակ ձերբակալումներին և ուժի կիրառումների մասին:

«Այն տեռորը և բռնաճնշումը, որ երեկ տեսանք, խոսում է միայն այս երկրի ղեկավարի՝ երկար կառավարելու ցանկության մասին: Նա հայ ժողովրդի 5000-ամյա պատմության ամենաամոթալի կերպարն է»,-ասաց Մելիքյանը:
Հարցին, թե ի՞նչ է վկայում իրավապաշտպաններին ձերբակալելը, երբ իշխող ուժն ասում է, որ իրավական երկրում ենք ապրում, իրավապաշտպանը պատասխանեց. «Հանուն արդարության՝ պետք է նշեմ, որ ես և կարծում եմ՝ Ավետիք Իշխանյանը ևս, երեկ այնտեղ չէինք որպես իրավապաշտպան, մենք այնտեղ խաղաղ հավաքի դիտարկում չէինք իրականացնում, ես այս անգամ հրապարակում էի որպես հանրահավաքի շարքային մասնակից և իմ պարտքն եմ համարում մասնակցել այն բոլոր վստահելի գործընթացներին, որոնց նպատակն է՝ հող հանձնող դավաճանին խաղաղ և անցնցում իշխանությունից հեռացնել»:


Հայաստանում իրավական պետություն հասկացությունն, ըստ Մելիքյանի՝ խախտվեց, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որի դեմ շատերը պայքարեցին և հիմնականում, հաջողության չհասան, քանի որ նրա խոսքով՝ իշխանությունը գործում էր մարդկանց հիմարեցնելու սկզբունքով: «Զարմանալին այն է, որ հող վաճառող դավաճանը բռնապետ էր համարում ՀՀ-ի նախորդ ղեկավարներին. հիմա կարող ենք դիտարկել, թե ով էր բռնապետ, ով՝ ոչ: Եվ այսօր փաստորեն, ամբողջ ընդդիմադիր վերնախավին շինծու, աբսուրդային մեղադրանքներով ձերբակալում է. ո՞վ է նման բան տեսել: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ մեր իրավապահ համակարգում, հասարակության մեջ կան արժանապատիվ մարդիկ, որոնք թույլ չեն տա այս բռնաճնշումների ալիքի սաստկացումը»,-ընդգծեց նա:


Խոսելով հանրահավաքի նպատակի մասին՝ նա շեշտեց, որ այն հաջողությունների հասավ, քանի որ հասարակությունը՝ լսելով նրա որակմամբ՝ խայտառակ կապիտուլացիայի մասին կանգնեց ոտքի, քանի որ կատարյալ քաղաքական շրջափակման մեջ էր: «Ես կարծում եմ՝ կլինի պահ, երբ այլ ընտրանք չի լինի, քան հեռանալը, ես հույս ունեմ, որ դա խաղաղ է լինելու: Թշնամու առաջ ծնկած ղեկավար ղեկավար ունենալը ազգային ամոթ է, որպես ժողովուրդ՝ մենք իրավունք չունենք նման ղեկավար ունենալու»:

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ